ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Րաֆֆին` «տեխասյան պատանի»

Րաֆֆին` «տեխասյան պատանի»
07.02.2013 | 14:20

«Տեր-Պետրոսյանն ազգային մասշտաբով հանցագործ է և վաղուց պիտի օրենքով նրան արգելեին զբաղվել քաղաքականությամբ: Ափսոս` Սահմանադրությունը թույլ չի տալիս»,-«Իրատես de facto» ակումբում քիչ առաջ հայտարարեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Անդրադառնալով նախընտրական քարոզչությանը, ակումբի հյուրն ընդգծեց, որ հացադուլի «տղամարդկային» մեթոդին կողմ չէ: «Տղամարդը, որը պայքարում է քաղաքական իրավունքների համար, չպետք է կորցնի ֆիզիկական ուժերը»,-շեշտեց նա, նկատի ունենալով Անդրիաս Ղուկասյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի առնչությամբ էլ հետևյալ դիտարկումն արեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծել է «տեխասյան պատանու» իմիջ` ջինսով և սվիտրով: Վատ չէ: Աշխատանքային հարմարավետ հագուստ է: Բագրատյանն ամբողջովին անհեթեթություններ է «դուրս տալիս», ինչը ոչ միայն անհասկանալի է շարքային քաղաքացիներին, այլև տնտեսագետներին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ